Հնարավոր չէ, որ Ռամիլ Սաֆարովի հետ կապված դեպքերից հետո Ղարաբաղի շուրջ տարվող բանակցությունները դադարեցվեն: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Արգենտինայի ԱԳ նախարար Էկտոր Մարկոս Տիմերմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Դեպքը վատ ազդեցություն ունեցավ տարածաշրջանային անվտանգության համար: Ադրբեջանի կողմից միանշանակ կձախողվեն բանակցությունները, նրանք մերժում են բոլոր առաջարկները: Այն գործելաոճը, որով շարժվում է Ադրբեջանը, բոլորին է հայտնի՝ սադրանքներ, սպառնալիքներ և այլն: Միջազգային հանրությունը պետք է թույլ չտա այս արկածախնդրային քաղաքականությունը, որը գործում է հարևան երկրների միջև», – Նալբանդյանի խոսքերն է փոխանցում Aravot.am-ը: