ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի եղբայրը` ռուսաստանցի հայտնի գործարար Սամվել Կարապետյանը` Կալուգայի Սամոն, հաջողությամբ ավարտել է իր բանակցությունները ամերիկյան հայտնի «Մաքդոնալդս» ընկերության հետ, գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: Ըստ թերթի՝ սա նշանակում է, որ «Տաշիր Գրուպը» գնել է այս ցանցի լիցենզիան, և «Մաքդոնալդսը» առաջիկա ամիսների ընթացքում ներկայացված կլինի Հայաստանի մայրաքաղաք Երևանում: