Home / Տեսանյութեր / Շախմատային օլիմպիադա՝ 7-րդ տուր. Հայաստան-Չինաստան, Ռուսաստան-Ադրբեջան

Շախմատային օլիմպիադա՝ 7-րդ տուր. Հայաստան-Չինաստան, Ռուսաստան-Ադրբեջան

Այսօր Ստամբուլում անցկացվող շախմատային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցելու է Չինաստանի ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ մեր թիմը բաժանում է առաջինից երրորդ տեղերը Ռուսաստանի և Ադրբեջանի հետ՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով ռուսաստանցիներին:

Վերջիններս հանդիպելու են Ադրբեջանի ընտրանու հետ: Առաջատարների խմբում մրցելու են նաև Ֆիլիպիններն ու Հունգարիան, Իսպանիան և Ուկրաինան:

Կանանց մրցաշարում Հայաստանի ընտրանին հանդիպելու է իտալուհիների հետ: Հաղթանակը հնարավորություն կտա մեր թիմին բարելավել դիրքերը մրցաշարային աղյուսակում: Այս պահին Հայաստանի կանանց հավաքականը զբաղեցնում է 23-րդ հորիզոնականը: