Սեպտեմբերի 5-ին, ժամը 19.00-ին, Կարեն Դեմիրճյանի թանգարանի ամառային ցուցասրահում (Հասցե՝ Ղազար Փարպեցի 7) տեղի կունենա «Արտ լաբորատորիա» ստեղծագործական միավորման «Մերկ կյանք» ցուցահանդեսը:
Կազմակերպիչների հայտարարության մեջ ասված է. «Քաղաքական արվեստի այս ցուցահանդեսը ստեղծվել է հետընտրական շրջանում առաջացած իրադրության մտահոգությամբ: Հասարակության մեջ ուժեղացել են հուսալքման և անելանելության զգացողությունները, որի հետևանքով նկատվում է ինքնասպանությունների ու սպանությունների բացահայտ աճ: Ավելացել է նաև երկիրը լքող քաղաքացիների թիվը, ինչը հարցականի տակ է դնում պետության և հասարակության գոյությունը: Մենք փորձել ենք իմաստավորել այս իրադրությունը «Մերկ կյանք» հղացքի միջոցով»:
Լուսանկարը՝ «Արտ լաբորատորիա»-ի