Սկսած 2004 թվականինց Ադրբեջանն ինտենսիվ քայլեր է ձեռնարկել Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը կազմակերպելու համար: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ընթացքոմ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա նշել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն օգոստոս ամսվա ընթացքում զբաղվել է խնդրով և տեղյակ չի եղել, որ ադրբեջանցի սպայի արտահանձնումն իրականացվելու է:
Նալբանդյանի խոսքով՝ օգոստոսի 2-րդ կեսից ՀՀ ԱԳՆ-ն գրավոր հարցումներ է ուղարկել Հունգարիայի խորհրդարան: Պատասխանը ուշացել է, սակայն օգոստոսի 28-ին հայկական կողմի նախաձեռնությամբ Հունգարիայի խորհրդարանի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ հունգարական կողմը հայտարարել է, որ արտահաձնման վերաբերյալ տեղեկություն չկա:
Նալբանդյանն ընդգծել է, որ տվյալ քայլով Հունգարիան վնաս հասցրեց ոչ միայն իր երկրի վարկին, այլ նաև հայ-հունգարական դիվանագիտությանը: