Մոսկվայի շինհամալիրը մտադիր է մայրաքաղաքի շինհրապարակներում կրճատել արտասահմանցի բանվորների քանակը՝ հօգուտ ռուսաստանյան աշխատուժի, հայտնում է Մոսկվայի քաղաքաշինության վարչության կայքը:
Գերատեսչության տվյալներով՝ արտասահմանյան աշխատուժի ներգրավման քվոտան վերջին 4 տարիների ընթացքում կրճատվել է 2,8 անգամ, 2013 թվականի սկզբին արտասահմանյան աշխատուժի օգտագործման թույլտվությունը գործատուների կողմից տրված 565 հազար հայտերից ընդամենը 101,5 հազար կկազմի:
«Քաղաքային բանկում սեպտեմբերի սկզբին 152 հազար թափուր աշխատատեղ կար, որոնց 2/3-ը՝ բանվորական»,- հաղորդում է գերատեսչությունը: Շինարարության հետ կապված մասնագիտություններին բաժին է ընկնում աշխատաշուկայում առկա պահանջարկի 28,5 %-ը:
Մոսկվայի շինհրապրակներում ներգաղթյալների աշխատանքը կբարդանա նաև նոր օրենքի պատճառով, ըստ որի արտասահմանցի պետք է հանձնեն քննություններ ռուսաց լեզվից, Ռուսաստանի պատմությունից և Ռուսաստանի օրենսդրությունից:
Նշենք, որ Հայաստանից աշխատանքային միգրանտներն առավել հաճախ մեկնում են հենց Ռուսաստանի Դաշնություն` որևէ այլ ընդունող պետությունից էապես ավելի շատ: