Ազգային ժողովում ՀՀ նախագահի արդեն նախկին պաշտոնական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը երեկ չի իմացել, որ ազատված է պաշտոնից, չնայած այդ մասին մամուլի հաղորդագրություն է տարածվել: Երեկ երեկոյան Գառնիկ Իսագուլյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Վիկտոր Դալլաքյանը, իսկ «Հայկական ժամանակ» օրաթերթը փորձել է մեկնաբանություն ստանալ Իսագուլյանից:
Վերջինս հարցրել է, թե որտեղ է դա ձևակերպված, և, լսելով, որ նախագահականից մամուլի հաղորդագրություն է տարածվել, խնդրել է ընթերցել այն:
Ընթերցելուց հետո նա հայտարարել է, որ եթե «պաշտոնական հրամանագրերը ստացել եք, կարոք եք արձանագրել»:
Թերթի թղթակցի այն հարցին, թե ինչպես էր Իսագուլյանն ավելի վաղ պնդում, որ նման բան հնարավոր չի, պաշտոնյան պատասխանել է:
«Հիմա էլ եմ ասում, ես պաշտոնական որևէ բան չեմ ստացել… Չգիտեմ՝ ինձ հեռախոսով կարդացիք: Երբ պաշտոնականը կստանամ, ձեզ անպայման կասեմ»:
Նշենք, որ Գառնիկ Իսագուլյանը Սերժ Սարգսյանի նախագահության օրոք զբաղեցրել է վերոնշյալ պաշտոնը, իսկ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ եղել է վերջինիս անվտանգության հարցերով խորհրդականը:
Լուսանկարը՝ azatutyun.am