ՀՀ նախագահի երեկվա հրամանագրով գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
«Ժողովուրդ» օրաթերթը, հիշեցնում է, որ գեներալը բանակում սպառազինության, գնումների գծով պատասխանատուն էր և նշում, որ վերջինս օրեցօր ավելացնում էր սեփական «գոլդ համարներով» ջիփերի քանակը:
Թերթն ընդգծում է, որ նա առանձին մեքենայով էր աշխատանքի գնում, իսկ վարորդը պարզապես հետևից երթևեկում էր՝ պատրանք ստեղծելու համար, թե գեներալը «պետական մեքենայով» է երթևեկում:
«Թեև տեղեկություններ կան, թե նա ֆինանսական չարաշահումների համար է պաշտոնանկ արվել, այնուամենայնիվ, Փայտյանը չի ընդունում դա՝ մտերմիկ շրջապատում հայտարարելով, որ ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանն ու նրա նման երիտասարդ, «բանակից չհասկացող» զինվորականներն են իր «ոտքի տակը փորել»», – եզրափակում է «Ժողովուրդը»: