Էստոնիայում սկանդալ է ծագել, մեղմ ասած, ոչ կոռեկտ գովազդի պատճառով: Այստեղ ավելորդ քաշից տառապող մարդկանց առաջարկել են օգտագործել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների համակենտրոնացման ճամբարների փորձը:
«Բուխենվալդում ոչ մի գեր մարդ չկար»,- այսպիսի կարգախոս է ուղեկցում «մահվան ճամբարների» գերիներին պատկերող նկարին: Իսկ այնուհետև գովազդն ասում է ՝ «Բժիշկ Մենգելի նիհարեցնող հաբերը հրաշք կգործեն քեզ հետ»: Ջոզեֆ Մենգելը նացիստական ամենահայտնի հանցագործներից էր, անձամբ գազային խցիկներ է ուղարկել ավելի քան 40 հազար մարդու, հայտնի է դարձել նրանով, որ գերիների վրա հրեշավոր փորձեր էր իրականացնում:
«Eesti Ekspress» պարբերականը, որի էջերում հայտնվել է այս գովազդը, դա ընդամենը կատակ է անվանում: Սակայն պարբերականի հումորը չեն գնահատել ոչ միայն երկրի քաղաքացիների մեծ մասը, այլև էստոնական իշխանությունները, չնայած երկրում ընդհանուր առմամբ ֆաշիզմի հանդեպ հանդուրժողական վերաբերմունքին:
«Իսկ դուք գիտե՞ք, Eesti Ekspress-ի հարգելի խմբագրեր, որ «Բուխենվալդում» 56549 մարդու տանջամահ են արել: Եվ որ բժիշկ Մենգելը , ով, ասենք, աշխատում էր «Օսվենցիմում» և ոչ «Բուխենվալդում», հրեշավոր փորձեր էր անցկացնում հրեաների վրա»,-հարցնում է Էստոնիայի մայրաքաղաք Տալինի փոխվարչապետ Միխայիլ Կիլվարտը: