Գիտնականները պարզել են սեքս-զուգընկերների իդեալական քանակը: Պարզվել է, որ այն մարդիկ, ում ակտիվում 10 զուգընկեր է եղել, առավել հեշտ են կյանքի ընկեր գտնում: Հենց այսպիսի սեռական փորձն է ողջունելի ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց դեպքում:
Միաժամանակ, շատ ավելի դժվար է նոր հարաբերություններ սկսել այն մարդկանց համար, ովքեր ավելի քան 10 զուգընկեր են ունեցել: Հարցվածների մեծ մասը նման մարդկանց թեթևամիտ է համարում, գրում է The Daily Mail-ը: Հետազոտությունների մասնակցած կանանց 50%-ը և տղամարդկանց 46%-ը հայտարարել է, որ սիրեկանների թիվը պետք է 10 լինի, ոչ ավել ոչ պակաս:
Եվ միայն 36% կանայք և 42% տղամարդիկ են նախընտրում ավելի քիչ քանակությամբ «նախկիններ» ունենալ:
-Միաժամանակ, հարցվածների մեծ մասը կնախընտրեին ոչինչ չիմանալ նախկինների մասին: