Ֆլորենցիայում շուտով կբացվի «բնամթերքների փոխանակմամբ» գործող առաջին ռեստորանը: Ինչպես հայտնում է Italia-ru-ն, այստեղ ընթրելու համար պարտադիր չէ կանխիկ գումար կամ կրեդիտային քարտ ունենալ, կարելի է վճարել նաև բանջարեղենով, մրգերով կամ ասենք ձեռագործ իրերով:
L’è maialà անունը կրող ռեստորանը, որի տնօրենները տնտեսական ճգնաժամը հաղթահարելու յուրօրինակ տարբերակ են գտել, նախատեսված է 40 մարդու համար:
Բնամթերքով վճարելու համար բավական է հեռախոսով զանգահարել, պատվիրել սեղանը և ասել, թե ինչպիսի մթերքով ես պատրաստվում վճարել: