Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այս օրերին գտնվում է Ֆրանսիայում, գրում է «Ժողովուրդ»-ը: Ըստ թերթի՝ նա վաղուց էր որոշել, որ Գյումրիի քաղաքապետի ընտրությունների օրերին պետք է դուրս գա երկրից, որպեսզի «սատանաները մի բան չբարդեն գլխին»:
Ղուկասյանը մտավախություն ուներ, որ որդու հետախուզումը կարող էր «շուռ գալ» իր դեմ: Դրա համար էլ քաղաքապետի կարգավիճակով վերջին անգամ գնացել է Փարիզ: Թերթը փորձել է Ղուկասյանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանից պարզել, թե որն է քաղաքապետի` Ֆրանսիա մեկնելու պատճառը: Վերջինս, չհերքելով տեղեկությունը, ասել է. «Ես այդ մասին ոչ մի մեկնաբանություն էլ չեմ անելու»: