Home / Հայաստան / Օրենքի նախագիծ. ՀԱԿ-ը ցանկանում է պաշտպանել լրատվամիջոցներին «սարքված» գործերից

Օրենքի նախագիծ. ՀԱԿ-ը ցանկանում է պաշտպանել լրատվամիջոցներին «սարքված» գործերից

ՀՀ Աժ Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը հաջորդ շաբաթ պատրաստվում է շրջանառության մեջ դնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի լրատվամիջոցների դեմ օգտագործվող հոդվածում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

Ըստ թերթի՝ Կոնգրեսի խմբակցությունն առաջարկելու է նվազեցնել վիրավորանքի և զրպարտանքի դիմաց օրենքով նախատեսված փոխհատուցման առավելագույն չափերը, որպեսզի այդ դրույթը կիրառվի իր նշանակության համար` անձանց հնարավորություն տա պաշտպանվել զրպարտանքից և վիրավորանքից, այլ ոչ թե լրագրողներին ու լրատվամիջոցներին լռեցնելու գործիք լինի, ինչպես այժմ է:

Փոխհատուցման չափերի նվազեցման դեպքում այլևս անիմաստ կլինի դատարաններում լրատվամիջոցների դեմ գործեր սարքելը, քանի որ լրատվամիջոցի գործունեությունը կասկածի տակ չդնող վճիռներն այլևս իրենց իմաստը կկորցնեն: Նախագծով առաջարկվում է նշված օրենքում ավելացնել մի դրույթ, որը լրատվամիջոցին հնարավորություն է տալիս աղբյուրը գաղտնի պահելով նյութ հրապարակել և տեղեկատվության աղբյուրը բացահայտել միայն դատական վեճի դեպքում ու ազատվել պատասխանատվությունից, գրում է «ՀԺ»-ն: