ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ջերմ ընդունելության է արժանացել Ֆլորիդա նահանգի Ֆորտ Պիրս քաղաքի Big Apple Pizza & Pasta Restaurant պիցայանոցում: Ինչպես հայտնում է CBS News-ը՝ ռեստորանի սեփականատերը, ողջունելով նախագահին, գրկել և գետնից բարձրացրել է նրան:
Պիցայանոցի սեփականատեր Սկոտ Վան Դազերն ավելի ուշ բացատրել է, որ երբ տեսել է նախագահին, անչափ հուզվել է:
Օբաման 190 սմ հասակ և 118 կգ քաշ ունեցող Վան Դազերին ասել է, որ ինքը, ըստ ամենայնի, պիցայանոցի ամենախոշոր սեփականատերն է, որ երբևէ հանդիպել է: CBS News-ը նշում է, որ Օբաման 82 կգ է կշռում:
Agence France-Presse-ը հավելում է, որ Օբաման նաև կատակել է՝ արդյո՞ք քաշը կպահպանվի Դազերի պիցցան համտեսելուց հետո:
Վան Դազերի մասին հայտնի է, որ նա բացել է իր պիցայանոցը 16 տարեկանում և այդ ժամանակից ի վեր աշխատում է այնտեղ: Ուշագրավն այն է, որ հանրապետական Դազերը 2008 թվականին քվեարկել է Օբամայի օգտին և մտադիր է անել նույնը 2012 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրություններում:
Ռեստորանի սեփականատիրոջը Օբամայի այցելության մասին զգուշացրել են 40 րոպե առաջ, նա թողել է գոլֆը և շտապել ռեստորան՝ նախագահի հետ հանդիպելու: