Իսպանացի գիտնականները պարզել են, որ որքան շատ «ընկերներ» ունի մարդ սոցցանցերում, այնքան ավելի դժբախտ է: Հետազոտությունները ցույց են տվել, որ «ֆրենդերի» չափազանց մեծ թիվը ստիպում է օգտատերերին իրենց նվազ երջանիկ զգալ: Սա պայմանավորված է նրանով, որ սոցցանցերը այլ մարդկանց կյանքի մասին չափազանց դրական պատկերացում են ստեղծում:
Այդ իսկ պատճառով, որքան շատ է մարդ կարդում նոր ստատուսներ, նայում նկարներ, այնքան իրեն ավելի է թվում, որ իր կյանքն անհետաքրքիր է անցնում, և հետևաբար ուրիշներն ավելի լավ են ապրում: Ի վերջո, դա հանգեցնում է ընկճախտի, կյանքի նկատմամբ հետաքրքրության կորստի, նախանձի և սեփական ընկերների հանդեպ թաքնված ատելության առաջացման:
Հոգեբանները խորհուրդ են տալիս սոցցանցերի օգտատերերին առցանց ընկերների ցուցակից հեռացնել ավելորդներին: Հարկ չկա ջնջել ընկերներին, եթե նրանց թիվը չի գերազանցում 354-ը: Հենց այսպիսի «երջանկության սահման» են որոշել գիտնականները: