Home / Հայաստան / Հյուպատոսական վարչության պետի գործով ԱԳՆ այլ աշխատակիցնե՞ր են ձերբակալվել

Հյուպատոսական վարչության պետի գործով ԱԳՆ այլ աշխատակիցնե՞ր են ձերբակալվել

ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակներում ձերբակալված ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանից բացի, ԱԳՆ-ից էլի ձերբակալվածներ կան, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Նշենք, որ, համաձայն պաշտոնական հաղթրդագրության, Հաջի-Հակոբյանը «ՀՀ վերադարձի վկայական ստանալու կարգ»-ի պահանջների խախտմամբ արտերկրում գտնվող քաղաքացիներից, բացի օրենքով նախատեսված պետտուրքի գումարից, միջնորդների միջոցով նաև կաշառք է ստացել: Այլ ձերբակալվածների մասին պաշտոնապես չեն հայտնել:

Թերթը նշում է, որ ավելի վաղ ձերբակալվածԱԳՆ-ի աշխատակիցների ցուցմունքների հիման վրա է ձերբակալվել նաև հյուպատոսական վարչության պետը, որը, ըստ էության, եղել է բոլոր հյուպատոսների համակարգողը: