Երեքշաբթի Երևանից Հալեպ թռչող Սիրիայի ազգային ավիափոխադրող ընկերության ինքնաթիռի չորս ուղևորներ Հալեպի օդանավակայանի ճանապարհին կրակահերթերի տակ են ընկել ու զոհվել, ևս տասը վիրավորվել են, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի խոսքով` կրակոցներ արձակողները մի քանի ավտոմեքենայով են եղել, օդանավակայանի ճանապարհին սկսել են կրակոցներ արձակել դեպի տուն շտապող հայերի ուղղությամբ: Օգնության է հասել կառավարության զորքը` փրկելով մնացածներին:
Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ զոհվածներն են` Հարութ Սուվարյանը, Արսեն Փեփեջյանը, Հրաչ Փեփեջյանը և Մեսրոպ Աճեմյանը:
Հիշեցնենք, որ Սիրիայում շարունակվում են բախումները իշխանական զորքերի և ընդդիմադիրների միջև: Հայաշատ Հալեպ քաղաքը տևական ժամանակ է՝ գտնվում է ռմբակոծման տակ: Օրերս Հալեպում ընթացող բախումների հետևանքով երկու հայ է զոհվել: