Home / Տեսանյութեր / Սպանել Օբամային և իշխանությունը ժողովրդին տալ. անարխիստները ձերբակալված են

Սպանել Օբամային և իշխանությունը ժողովրդին տալ. անարխիստները ձերբակալված են

ԱՄՆ-ում ձերբակալել են Բարաք Օբամային սպանել և պետական հեղաշրջում իրականացնել պատրաստվող անարխիստների ևս 5 մեղսակիցների, հաղորդում է Лента.ru-ն՝ հղում կատարելով CNN-ին:

Գործով անցնող նոր անձինք մեղադրվել են կողոպուտի, կրեդիտային քարտերի յուրացման և մեքնեների առևանգման մեջ: Ինչպես հստակեցնում է Associated Press-ը, Ջորջիա նահանգի բնակիչները նման հանցագործություններ են իրականացրել անարխիստների FEAR (Forever Enduring Always Ready «Հավերժ անմահ ենք, միշտ պատրաստ») խմբավորման համար գումար հայթայթելու նպատակով: Հետաքննության վարկածի համաձայն, խմբավորման անդամները պատրաստվում էին սպանել Օբամային և պետական հեղաշրջում իրականացնել՝ իշխանությունը ժողովրդին փոխանցելով:

Ավելի վաղ այս գործի շրջանակներում ոստիկանությունը ձերբակալել էր 4 նախկին զինվորականների: Ի սկզբանե նրանք մեղադրվում էին 19-ամյա զինվոր Մայքլ Ռորկին և նրա 17-ամյա ընկերուհուն սպանելու մեջ: Սակայն ավելի ուշ ոստիկանությունը պարզել էր, որ ձերբակալվածները FEAR-ի անդամներ են և հեղաշրջում են պատրաստում, իսկ Ռորկը դավաճանել էր իրենց և ցանկանում էր խմբավորման փողերով արտասահման փախչել:

2012 թվականի օգոստոսի վերջին դատախազը պահանջել էր երեք անարխիստներին մահապատժի դատապարտել: Միաժամանակ, 4-րդ ամբաստանյալը՝ Մայքլ Բերնետը ցուցմունքներ է տալիս նախկին ընկերների դեմ՝ այն պայմանով, որ իրեն մահապատիժ չի սպառնա: