Երեկ՝ ժամը 16.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 45 շենքի մոտ «ԲՄՎ 316 A» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի: Ինչպես Epress.am-ին հայտնել են ՊՆ-ի տեղեկատվական վարչությունից, պատահարի հետևանքով տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել և նույն օրը ժամը 16:10-ին Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց են տեղափոխվել վթարի պահին ավտոմեքենայի ղեկին գտնվող 31-ամյա զինծառայող, փոխգնդապետ Սիմավոն Գրիգորյանը, ում վիճակը միջին ծանրության է, նույն զորամասի ավագ լեյտենանտ, 35-ամյա Աղասի Մկրտչյանը, ում վիճակը ևս միջին ծանրության է, և 27-ամյա կապիտան Հարություն Նավասարդյանը: Վերջինս չի տուժել:
Կատարվում է հետաքննություն: