Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է Բուլղարիա-Հայաստան հանդիպման այն դրվագները, որոնք ֆուտբոլի ազգային ֆեդերացիաները, ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգերի, իրավունք ունեն բողոքարկելու, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
«Դրանք բացառապես կապված են ֆուտբոլային խաղի կանոնների հետ: Մանրամասները հրապարակել ՀՖՖ-ն նպատակահարմար չի գտնում, քանի որ դրանք դրվելու են քննարկման: Ֆուտբոլային հանդիպման կազմակերպման, կարգապահական և մի շարք այլ դրվագներով զեկույց ներկայացնելու և դրանք արձանագրելու իրավունքը պատկանում է ՖԻՖԱ-ի պատվիրակին և ոչ ազգային ֆեդերացիաներին», – նշված է ՀՖՖ հաղորդագրության մեջ: