Եվրամիության ներքին գործերի և արդարադատության հարցերով խորհուրդը չեղյալ է հայտարարել Ռումինիայի և Բուլղարիայի՝ Շենգենյան գոտուն միանալու մասին համաձայնագիրը, հայտնում է MIGnews.com-ը:
Նիստը չի կայացել օրակարգում դրված միակ հարցը, այն է՝ Շենգենի ընդլայնման մասին քննարկումը չեղյալ հայտարարելու պատճառով: Շենգեն գոտու ընդլայնման հարցում Նիդեռլանդները օգտվել են վետոյի իրավունքից: Այդուհանդերձ, Բուխարեստին ու Սոֆիային խորհուրդ է տրվել շարունակել ջանքեր գործադրել կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության դեմ պայքարելում, հետագայում Շենգենյան գոտի մուտք գործելու հնարավորություն ստանալու համար: