Իտալական Պալերմո քաղաքում միջնակարգ դպրոցի ուսուցչուհին վիրավորել է երեխաներին և չարաշահել իր իրավունքները, ինչի համար դատարանը նրան մեղավոր է ճանաչել և 15 օրվա ազատազրկման դատապարտել:
Սակայն Ջուզեպե Վ.-ն բողոքարկել է վճիռը, և պատիժը հանվել է: Տեղական մարմիններն, այդուհանդերձ, սրանով չեն սահմանափակվել և գործը Հռոմի Գերագույն դատարան են ուղարկել: Ինչպես հայտնում է The Telegraph-ը, դատավորները կարծում են, ճիշտ չէ, որ դպրոցի ուսուչուհին վատ վարքի համար աշակերտներին ստիպում էր գրատախտակին մի քանի անգամ գրել «ես ապուշ եմ»: