ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Նուվել դ’Արմենի Մագազին» պարբերականի հայաստանյան թղթակից Սեդա Մավյանին տված հարցազրույցում սպառնալիքներ էր տեղացել «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի մի քանի անդամների, այդ թվում՝ նաև Գարեգին Չուքասզյանի հասցեին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Չուքասզյանը երեկ թերթի թղթակցին հայտնել է, որ դիմելու է դատարան:
«Բողոքելու եմ վիրավորանքի, զրպարտանքի և սպառնալիքների համար: Երկու քաղաքացիական հայց ենք ներկայացնելու, մեկ՝ քրեական»,-ասել է Չուքասզյանը:
Հիշեցնենք, որ հարցազրույցի ընթացքում Հայրապետյանը Չուգասզյանի մասին, մասնավորապես, ասել էր. «Ոստիկանների հետ բանակցում են, սիլի-բիլի են անում, ոստիկաններն էլ, որ իրենց մասին վատ չգրեն… բերում են իմ տան վրա, իմ ընկերոջ տան վրա, երեխեք են վախեցնում: Այ հիմա ահաբեկելը կտեսնեն: Իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու: Իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են: Մինչև մահ վախենալու են ինձանից: Ես դա բացեիբաց ասելու եմ <…> Գարեգին Չուգասզյանին՝ այդ նապաստակին կտեսնեք, թե ինչ օրն եմ գցելու: Մի մուլտ կա, որտեղ կատուն գալիս է շան դիմաց, թաթերը խփում է, այ դուք կտեսնեք, թե այդ Գարեգինն ինչպես է ամեն օր գալու ձեռքս համբուրելու ու գնա…»: