Սեպտեմբերի 12-ին ձերբակալվել են ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետը և զորամասերից մեկի ԷՀՄ (էլեկտրոնային հաշվիչ մեքենա) տեխնիկ օպերատորը, երեկ երեկոյան հաղորդել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ձերբակալվածների անունները պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չեն:
Նրանք անցնում են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խաբեությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն):
Քրեական գործը գտնվում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի վարույթում: