Իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին վրդովված է թիմի վերջին արդյունքներից: Տիտղոսների քանակությամբ Եվրոպայում երկրորդ թիմը ընթացիկ մրցաշրջանում շատ անհաջող է հանդես գալիս:
Նախկին վարչապետի համբերության բաժակի վերջին կաթիլն է դարձել Չեմպիոնների լիգայում սեփական հարկի տակ բելգիական «Անդերլեխտի» հետ 0:0 հաշիվը:
«Դա պարզապես խայտառակություն է: Եթե ինչ-որ մեկը ցանկանար գնել «Միլանը» ես այն անմիջապես կվաճառեի»,-Բերլուսկոնիի խոսքերն է մեջբերում La Stampa-ն: