Հաջորդ 100 օրերը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նվիրելու է, իր խոսքով, նախագահական թեկնածության ձևաորմանը: Այս մասին Հովհաննիսյանը հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
Երբ Հովհաննիսյանին հարցրել են՝ արդյոք դա նշանակում է, որ ինքն առաջադրվելու է 2013-ի նախագահական ընտրություններում, քաղաքական գործիչն ասել է, որ նման մտադրություն ունի, սակայն բոլոր հարցերին պատրաստ կլինի պատասխանել հոկտեմբերի 1-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ:
Այնուամենայնիվ, նա ներկայացրել է, թե ինչ քայլեր պիտի անի 2013 թվականին ընտրություններում ընտրված նախագահը: Ըստ Հովհաննիսյանի՝ չորրորդ նախագահը չի վերընտրվելու, տարանջատելու է իշխանության ճյուղերը, հաստատելու է խորհրդարանական հանրապետություն, արմատախիլ է անելու կոռուպցիան, մարդու իրավունքների գերակայության հարցում բացառությունների չեն լինելու, բիզնեսը իշխանությունից տարանջատվելու է:
«Ժառանգության» առաջնորդը նախատեսում է նաև Ծերակույտի (սենատ)` խորհրդարանի երկրորդ պալատի հիմանդրումը:
«Հայաստանը պետք է հարգի իր սուվերենությունը: Նա պետք է վերակառուցի Ռուսաստանի հետ իր անպատեհ ուղղահայաց հարաբերությունները` հասնելու համար փոխադարձ հարգանքի վրա հորիզոնական հարաբերություններ, պետք է դիվերսիֆիկացնի իր արտաքին քաղաքականության ուղղությունները: ՀՀ չորրորդ վարչակազմը կճանաչի ԼՂՀ-ն:
Րաֆֆի Հովհաննիսյանը հավելել է, որ կարևոև չէ, թե այդ ամենը կիրականացնի ինքը, թե մեկ այլ գործիչը: