Եվրոպայում շահագործման է հանձնվել աշխարհում ամենաբարձր հյուրանոցը, որը տեղակայված է Մոնբլան լեռան լանջին՝ 3835 մետր բարձրության վրա:
Refuge du Gouter հյուրանոցը նախևառաջ նախատեսված է լեռնագնացների համար: Այն միաժամանակ 120 հյուր է տեղավորում: Բարձր տեխնոլոգիաներով պատրաստված հյուրանոցը «ճախրում է» անդունդի վրա: Հյուրանոցը մասամբ ամուր հողի վրա է կանգնած, իսկ մասամբ հենվում է պողպատե ձողերի վրա՝ միաժամանակ կախած մնալով անդունդի եզրին:
Հյուրանոցի ինժեների խոսքով՝ թվացյալ անապահովությունը պատրանք է, իրականում հյուրանոցը ամուր խրված է ժայռի մեջ:
Միաժամանակ, հյուրանոցի անսովոր ձվաձևության շնորհիվ ձյունը կուտակվում է միայն շենքի ամուր հիմքով հատվածում:
Հյուրանոցը փայտից է պատրաստված և կարող է դիմակայել անգամ ժամում 300 կմ ուժգնություն ունեցող քամուն՝ միաժամանակ պաշտպանելով սառցակալումից: