ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինտոնի հետ ինտիմ հարաբերությունների պատճառով սկանդալային հռչակ ձեռք բերած Մոնիկա Լևինսկին մտադիր է խոշոր չափի գումար աշխատել իր անցյալի հաշվին: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Քլինտոնի նախկին սիրուհին հանդիպում է Ամերիկայի հայնտի հրատարակչությունների ղեկավարների հետ, և եթե հաջողվի նրանց հետ պայմանագիր կնքել, Լևինսկին մեմուարներ կգրի իր սկանդալային անցյալի մասին: Լրագրողների տվյալներով ՝«անկեղծանալու» համար Լևինսկին 12 միլին դոլար է պահանջում: ԶԼՄ-ները արդեն նշում են, որ այդ գիրքը «կպատմի ամեն ինչի մասին»:
The New York Post-ը նշում է, որ դեռևս անհայտ է, թե հատկապես ում հետ է պատրաստվում համագործակցել Քլինտոնի նախկին սիրուհին:
Լևինսկին դեռևս ոչ մի հայտարարություն չի արել այս կապակցությամբ, սակայն նրա ընկերները մեծ հաճույքով լրագրողներին հայտնել են իրենց կարծիքներն այն մասին, թե հատկապես ինչ բովանդակություն կունենա գիրքը: «Մոնիկան կարող է նկարագրել՝ ինչպես էր Բիլը ավելի ու ավելի խորը գնում իր ցանկություններում, ինչ կրքոտությամբ էր ցանկանում երեքով սեքս, օրգիաներ և ամեն տեսակ սեքս-խաղեր ունենալ»,- պատմել է Լևինսկու ընկերը:
Մոնիկա Լևինսկի և Բիլ Քլինտոն
«Նա նաև կարող է հիշել այն ամենն, ինչ ասում էր Բիլը Հիլարիի (ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոն) մասին, այդ թվում այն փաստը, որ, իր կարծիքով, ինքը միակը չէր, որ կողմնակի հարաբերություններ էր փնտրում»,- հավելում է Մոնիկայի ծանոթը:
Ըստ լուրերի, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնին զայրացրել են ԶԼՄ-ներում հայտնված այս լուրերը: Եթե գիրքը հայտնվի ԱՄՆ-ի գրախանութներում, դա կարող է Քլինտոնին ընդմիշտ զրկել նախագահ դառնալու հնարավորությունից:
Հիլարի Քլինտոն և Բիլ Քլինտոն
1997 թվականին Մոնիկա Լևինսկին հանրությանը պատմեց Բիլ Քլինտոնի հետ ունեցած իր սիրային կապի մասին, որը սկսվել էր դեռևս 1995 թվականին: 1998 թվականին Սպիտակ Տան նախկին աշխատակցուհին ներկայացրել էր իր զգեստը, որը նա կրել էր 1997-ի Օվալային սենյակում նախագահի հետ հանդիպման ժամանակ: Զգեստի վրա հանդիպումից հետո ոչ երկիմաստ հետքեր էին մնացել: ԴՆԹ-ի թեստերը ցույց էին տվել, որ սերմնահեղուկը Քլինտոնին է պատկանում: 1999 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնող Բիլ Քլինտենը աթոռից զրկվելու շեմին էր, նա հազիվ խուսափեց իմպիչմենտից, սակայն ոչ կնոջ դավաճանության, այլ դատարանում սխալ ցուցմունքներ տալու համար: Արդյունքում՝ Սենատը արդարացրել էր նրան, և նա պահպանել էր պաշտոնը: