Բրիտանական լեգենդար The Beatles խմբի անդամ, երաժիշտ Ջոն Լենոնի այրին՝ Յոկո Օնոն, ռուսաստանյան սկանդալային Pussy Riot փանկ խմբին կշնորհի սեփական խաղաղության մրցանակը: Այս մասին հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները:
Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ուրբաթ Նյու Յորքում: Մրցանակը կհանձնվի Pussy Riot-ի անդամների մեկի՝ Նադեժդա Տոլոկոննիկովայի ամուսնուն՝ Պյոտր Վերզիլովին: Յոկո Օնոն սեփական խաղաղության մրցանակը սկսել է հանձնել 2002 թվականից:
Հիշեցնենք, որ Pussy Riot փանկ խմբի ներկայացուցիչներ Նադեժդա Տոլոկոննիկովան, Մարիա Ալյոխինան և Եկատերինա Սամուցևիչը երկուական տարվա ազատազրկման են դատապարտվել «Խուլիգանություն» հոդվածի համաձայն՝ Մոսկվայի Քրիստոս Փրկիչ եկեղեցում «Աստվածամայր, Պուտինին քշիր» փանկ-աղոթքի համար: