ՀՀԿ խմբակցությունը «դեմ» է քվեարկելու ԱԺ ՀԱԿ խմբակցության կողմից երկուշաբթի օրը շրջանառության մեջ դրվելիք ԱԺ մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծին, գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը:
Երեկ թերթի թղթակիցը ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին հարցրել է, արդյոք ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու նախագածին, ինչին ի պատասխան նա ասել է. «Դրա (հանձնաժողովի) անհրաժեշտությունը չկա, այո՛»:
Լրագրողի այն դիտարկմանը, թե փաստորեն ՀՀԿ-ն չի ուզում, որ մարտի 1-ը բացահայտվի՝ Սահակյանը նկատել է. «Կարծում եմ, հարցադրումը կոռեկտ չէ, որովհետև ՀՀԿ-ն առաջին իսկ օրվանից ամեն ինչ արել է, և չեմ կարծում, որ մեր երկրում կգտնվի որևէ մեկը, որ կխոչընդոտի մարտի 1-ի բացահայտմանը: ՀԱԿ-ի առաջարկը որոշակի աժիոտաժ ստեղծելու խնդիր է հետապնդում: Ամեն ինչ արվել է, և եթե նոր փաստարկներ կան, իրավապահները կարող են անաչառ հետաքննություն իրականացնել»: