Home / Հայաստան / Բանակում «ոչ մարտական պայմաններում» զինվոր է զոհվել. մանրամասներն առայժմ չեն հաղորդում

Բանակում «ոչ մարտական պայմաններում» զինվոր է զոհվել. մանրամասներն առայժմ չեն հաղորդում

Այսօր ոչ մարտական պայմաններում զոհվել է ՀՀ ԶՈւ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային 18-ամյա Մնացական Մնացականյանը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը:

Համաձայն պաշտոնական հաղորդագրության, Մնացականյանը զոհվել է «Հայաստանի Հանրապետության սահմանների և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու ընթացքում»: Այլ մանրամասներ առայժմ չեն նշում, ՊՆ-ն նշում է, որ դրանց մասին կհաղորդվի լրացուցիչ: