Հայաստանի և Ջավախքի համար լավ կլինի, որ Վրաստանում ընտրությունները անցնեն առանց ցնցումների, իսկ թե ով կհաղթի՝ երկրորդական է: Անդրադառնալով Վրաստանում այսօր անցկացվող խորհրդարանական ընտրություններին՝ Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ջավախահայ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:
Նրա խոսքով՝ Ջավախքի բնակիչների իրավունքն է ընտրելու ում ուզում են, իսկ նրանց ուղղորդել այդ հարցում պետք չէ: Պատգամավորը, սակայն, նկատել է, որ ջավախահայերի շահերից է բխում սատարել իշխանությանը՝ թե Վրաստանում, թե Հայաստանում ՝ օգտվելով երկու տան շուն լինելու սկզբունքի փիլիսոփայությունից:
Վարդապետյանն ասել է, որ եթե դատենք ըստ կուսակցությունների նախընտրական ծրագրերի՝ և՛ գործող նախագահ Միխեիլ Սահակաշվիլի, և՛ ընդդիմության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլի ծրագրերը խոստանում են ազգային փոքրամասնոթյունների իրավունքների ապահովում, ուստի դժվար է խոստումներով առաջնորդվել ընտրություն կատարելիս:
Այն հարցին, թե ինչ ազդեցություն կարող են ընտրություններն ունենալ Հայաստանի վրա, Վարդապետյանը պատասխանել է, որ այդ ազդցություն մեծ չի լինի:
«Մենք մեր քաղաքականությունը ունենք: Միշտ չէ, որ հարևան երկրի իրադարձությունները լինում է համադրել: Իհարկե, մենք գնտվում ենք աշխարհագրորեն նույն տարածքում, սակայն մեծ փոփոխություններ ես չեմ կանխատեսում»,- ասել է Վադապետյանը: