Անկախության տոներից առաջ Հայաստան ժամանած Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին, քննարկել մի շարք, այդ թվում՝ ներդրումների ծրագրեր` առայժմ կես միլիոն դոլար արժողությամբ, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ Աբրահամյանը հանդիպել է իր հայաստանյան կառույցների ներկայացուցիչների հետ, վերջիններիս հրահանգել, որ առաջիկա նախագահական ընտրություններում աջակցեն Սերժ Սարգսյանին:
«Դա հետաքրքիր է ոչ միայն նրա ղեկավարած «ալամ աշխարհի» հայերի միության տեսանկյունից, այլև` որ Արա Աբրահամյանը գրեթե ռուսական «ցարական ընտանիքի» անդամ է` Լյուդմիլա Պուտինայի մասով, նա ամուսնացած է վերջինիս զարմուհու հետ: Իսկ քաղաքական մասով` Աբրահամյանը ՌԴ հանրային պալատի անդամ է, Պուտինի խորհրդականը` վստահելի անձը: Արա Աբրահամյանը Հայաստանից մեկնել է սեպտեմբերի 20-ի երեկոյան», – գրում է թերթը: