Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ծանր շաբաթ-կիրակի է անցկացրել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթի տեղեկություններով, նախագահականից նրան «շիշն են» շարել գազի սակագնի մասին հայտարարության համար:
Շաբաթ օրը Ազգային Ժողովում խոսելով գազի սակագնի մասին՝ նա ասել էր, թե դրա «վերանայման անհրաժեշտություն կլինի, հարկավոր է սպասել ու տեսնել, թե ինչ հայտեր կներկայացնեն լիցենզավորված ընկերությունները»:
«Նազարյանն ասել է բացարձակ ճշմարտություն՝ բնակչությանը մատակարարվող գազի սակագինը վերանայվելու է և զգալիորեն բարձրանալու է: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ մասին հիմա՝ նախագահական ընտրություններից առաջ ասել պարզապես չի կարելի: Արդեն փաստ է, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը «Գազպրոմը» բարձրացրել է դեռ մեկ տարի առաջ` 180 դոլարից հասցնելով 220 դոլարի: Դրանից հետո պետք է բարձրանար նաև գազի ներքին սակագինը, բայց այդ «սյուրպրիզը» թողնվել է 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո: Նազարյանը պահի տակ հաշվի չի առել գազի սակագնի ներքաղաքական «բաղադրիչը», ինչի համար էլ ծանր խոսակցություն է ունեցել «նախագահականի հետ»», – գրում է թերթը: