Վրաստանում երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում հաշվարկը շարունակվում է: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առավոտյան 9-ի դրությամբ հաշվել է ընտրատարածքներից 15,3 տոկոսի ձայները:
Նախնական արդյունքների համաձայն, համամասնական ընտրակարգով հաղթում է «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքը, որը ֆինասավորում է ու ղեկավարում է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: «Վրացական երազանքն» այս պահին ունի 52,77%, մինչդեռ գործող նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի Ազգային շարժումը ստացել է քվեների 42%: Վրաստանցի վերլուծաբանների կարծիքով նման համամասնությունը կպահպանվի մինչև հաշվարկի վերջ, իսկ դա նշանակում է, որ համամասնական ընտրակարգով 77 տեղերից մոտ 40-ը բաժին կհասնի ընդդիմությանը, իսկ մոտ 30-ը իշխանամետ կուսակցությանը:
Այն, որ համամասնական ընտրակարգով իր կուսակցությունը պարտվել է, ընդունել է նաև Միխեիլ Սահակաշվիլին: Նա, սակայն, նշել է, որ մեծամասնական ընտրակարգով իր կուսակցությունը վստահ հաղթանակ է տանում:
Ինչպես մամուլին հաղորդել է Ազգային շարժման մամուլի խոսնակ Չիորա Տակտակաշվիլին, իր կուսակցության տվյալներով իշխանական թևը մեծամասնական ընտրակարգով հաղթել է 73 ընտրատարածքներից 53-ում:
Այնումամենայնիվ, Տակտակաշվիլին առաջարկել է սպասել Վրաստանի ԿԸՀ-ի պաշտոնական արդյունքներին:
Եթե Ազգային շարժման տվյալները հաստատվեն, ապա իշխող կուսակցությունը մեծամասնություն կստանա խորհրդարանում, որը բաղկացած է 150 պատգամավորական տեղից:
Այնուամենայնիվ, միջազգային դիրտորդներն արդեն բարձր են գնահատել ընտրությունների ընթացքը մի երկրում, որտեղ ընդդիմությունը 50 տոկոսից ավելին է ահավքում մեծամասնական ընտրակարգով:
Մասնավորապես, Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Ժան Մարի Բոկերը հայտարարել է, որ Վրաստանի ընտրությունները ժողովրդավարության հաղթանակ է: