Home / Հայաստան / Հայաստանը նահանջեց ՖԻՖԱ-ի աղյուսակում. Բուլղարիան առաջադիմել է 34 տեղով

Հայաստանը նահանջեց ՖԻՖԱ-ի աղյուսակում. Բուլղարիան առաջադիմել է 34 տեղով

ՖԻՖԱ-ի՝ այսօր հրապարակված սեպտեմբեր ամսվա վարկանշային աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նահանջել է 11 հորիզոնականով: Այժմ Հայաստանը 503 միավորով զբաղեցնում է 64 –րդ տեղը:

Հայաստանի նման արդյունքը պայմանավորված է սեպտեմբերի սկզբին Բուլղարիայից 0:1 հաշվով կրած պարտությամբ: Բուլղարիան, որը օգոստոսյան աղյուսակում 89-րդն էր, Իտալիայի հետ ոչ-ոքիից և մեր թիմի նկատմամբ հաղթանակից հետո, առաջադիմել է 34 տեղով և այժմ զբաղեցնում է 55-րդ հորիզոնականը:

Աղյուսակի առաջին հորիզոնականում է Իսպանիան՝ 1611 միավորով, երկրորդը՝ 1459 միավորով Գերմանիան է, երրորդ տեղում է Պորտուգալիայի ընտրանին՝ 1259 միավորով:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը` հոկտեմբերի 3-ի դրությամբ.

1. Իսպանիա — 1611 (միավոր)

2. Գերմանիա — 1459

3. Պորտուգալիա — 1259

4. Արգենտինա — 1208

5. Անգլիա — 1196

6. Հոլանդիա – 1141

7. Ուրուգվայ — 1140

8. Իտալիա — 1106

9. Կոլումբիա  – 1102

10. Հունաստան – 1006

18. Դանիա – 944

22. Չեխիա – 837

55. Բուլղարիա – 564

153. Մալթա – 156

Սևով նշված են գալիք ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները: