Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում Չեչնիայից զինծառայողի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան: Զինվորը մեղադրվում է իր ծառայակիցների նկատմամբ խոշտանգումներ իրականացնելու և ծաղրելու մեջ:
Ինչպես հաղորդում է Oblvesti.ru-ն, զինծառայող Շամիլ Բելոնոսը ծեծել է համածառայողին՝ պատճառաբանելով, որ վերջինս հրաժարվել է իր հրամանով ցախ կոտրել: Այնուհետև նա պատի մոտ է շարել 5 ծառայակիցներին և նրանց վրա ինքնաձիգ է ուղղել: Այդ ամենը նա նկարահանել է անձնական հեռախոսով:
Մի քանի օր հետո Բելոնոսը գիշերն արթնացրել է ծառայակիցներին և նրանց թիկունքին սափրվելու համար փրփուռով գրել է «Չեչնիա 95», ապա «Հայաստան» և «Չեչնիա»: Բելոնոսը լուսանկարել է ծառայակիցներին այդ վիճակում:
Վերջիններս բողոքել են սպաներին, որից հետո ստուգումներ են նշանակվել և ռազմական քննիչները քրեական գործ են հարուցել:
Նախաքննության ընթացքում ոչ բոլոր զինվորներն են ցուցմունք տվել Բելոնոսի դեմ՝ դեռևս վախենալով նրանից: