«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է արագորեն փակել 2004 թվականին Հունգարիայում Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված հայաստանցի սպա Գուրգեն Մարգարյանի եղբոր՝ Վահրամ Մարգարյանի հարցը՝ նրան ազատ արձակելով:
Թերթը գրում է, որ այդ որոշմանը նա հանգել է վերջին իրադարձություններից հետո, երբ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում մեծ պատվի արժանացրին, իսկ Վահրամ Մարգարյանին ազատություն շնորհելու գործում լոբբինգ են իրականացրել որոշ կարկառուն ՀՀԿ-ականներ:
Վահրամ Մարգարյանն արդեն մեկ տարի է ազատազրկված է: Նա մեղադրվում է Բորիս Հակոբյանի օժանդակությամբ և նրա տրամադրած հրազենի և ռազմամթերքի զործադրմամբ 2011 թվականի օգոստոսի 2-ին Երևանի Զաքյան փողոցում սպանել է Խաչիկ Գալոյանին:
Գործով միակ վկա Աշոտ Ֆրանգուլյանը պնդում է, որ սպանության մեջ մեղավոր է Վահրամ Մարգարյանը: Վահրամ Մարգարյանը չի ընդունում մեղադրանքր, իսկ Բորիս Հակոբյանը պնդում է, որ սպանությունը կատարել է միայնակ: Նույնիսկ մեղադրող կողմի վկաները իրենց ցուցմունքներում նշել են, որ Ֆրանզուլյանին դեպքի վայրում չեն տեսել: