Home / Տեսանյութեր / Չավեսը վերընտրվեց. քվեարկողները հերթ էին կանգնել

Չավեսը վերընտրվեց. քվեարկողները հերթ էին կանգնել

Վենեսուելայի գործող նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է կիրակի անցած նախագահական ընտրություններում տարած իր հաղթանակի մասին:

Չավեսը նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ արդեն հաշվարկվել է քվեների 90 տոկոսը, հաղորդում է AFP-ն:

Նախնական տվյալների համաձայն, Չավեսը ստացել է ձայների 54,42 տակոսը, իսկ նրա մրցակիցը՝ ընդդիմադիր Էնրիկե Կապրիլեսը՝ 44,97 տոկոսը:

Չնայած ընտրությունների վերջնական արդյունքները դեռ չեն հրապարակվել, Կապրիլեսն արդեն շնորհավորել է Չավեսին, իսկ վերջինս հաղթանակի մասին հայտարարել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ խոստանալով երկիրը սոցիալիստական ուղով տանել:

Վենեսուելայում քվեարկելու իրավունք ունի 19 միլիոն մարդ: Երեկ ընտրողների մասնակցությունը կազմել է 80 տոկոս: Ընտրատեղամասերը պետք է փակվեին տեղի ժամանակով 18:00-ին, սակայն մեծ հերթերի պատճառով քվեարկելու ժամանակը երկարաձգվել է:

Սա Չվեսի երրորդ հաղթանակն է նախագահական ընտրություներին: Նա Վենեսուելան ղեկավարում է 1999 թվականից: