Հոկտեմբերի 10-ին և 11-ին, Հայաստանի տարածքում առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, հոկտեմբերի 12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 13-ից 14-ի ցերեկ արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ից 12-ն աստիճանաբար կնվազի 3-4, 13-ից 14-ի ցերեկը՝ արևելյան շրջաններում ևս 4-5 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 10-ին, 11-ին առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, ինչպես նաև 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում: Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: