2013 թվականի Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին՝ երկուշաբթի օրը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Այս փաստը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում չի հերքել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Նա հրաժարվել է ընտրությունների ընթացակարգին առնչվող մանրամասներ հաղորդել, թերևս, առաջնորդվելով «օրը կգա` բարին հետը» բառուբանով», – գրում է թերթը: