Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանում դատավորը կարդացել է Pussy Riot-ի գործով ընդունված վճիռը: Ինչպես փոխանցում է «Дождь» հեռուստաընկերությունը՝ Եկատերինա Սամուցևիչին տվել են երկու տարի պայմանական և ազատ են արձակել դատարանի դահլիճից: Խմբի մյուս անդամներ Մարիա Ալյոխինայի և Նադեժդա Տոլոկոննիկովայի դատավճիռը մնացել է անփոփոխ:
Հիշեցնենք, որ Pussy Riot փանկ խմբի ներկայացուցիչները երկուական տարվա ազատազրկման են դատապարտվել «Խուլիգանություն» հոդվածի համաձայն՝ Մոսկվայի Քրիստոս Փրկիչ եկեղեցում «Աստվածամայր, Պուտինին քշիր» փանկ-աղոթքի համար: