Home / Հայաստան / Բանակցային գործընթացը չպետք է դադարեցվի. Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Սաֆարովի գործի հետքերով

Բանակցային գործընթացը չպետք է դադարեցվի. Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Սաֆարովի գործի հետքերով

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է այդ երկրի Ազգային ժողովի պատգամավոր, «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության անդամ Վալերի Բուայերի հարցմանն այն մասին, թե ինչպես են ֆրանս-ադրբեջանական հարաբերությունները շարունակվելու՝ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից ու ներում շնորհելուց հետո:

Nouvelles d՛Armenie պարբերականի փոխանցմամբ՝ ԱԳՆ-ն իր մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնել այդ գործի առթիվ:

«Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների լարվածության սրացման պայմաններում կարևոր է, որ բանակցային գործընթացը չընդհատվի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից  Հայաստանի և Ադրբեջանի  արտգործնախարարներին սեպտեմբերի 2-ին և 3-ին Փարիզ հրավիրելն օգտակար էր նրանով, որ համանախագահներին թույլ տվեց նախարարներից յուրաքանչյուրի հետ առանձին հանդիպել, ադրբեջանցի նախարարին մտահոգությունը փոխանցել և կողմերին կոչ անել շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը»,- ասված է պաշտոնական պատասխանում: