Հոկտեմբերի 11-ին թմրամիջոցների մաքսանենգության կասկածանքով ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել Թեհրան-Երևան երթուղու ավտոբուսի ուղևոր, Իրանի քաղաքացի, 57-ամյա Շահլայի Համիդ Ջալալը:
ԱԱԾ մամուլի կենտրոնը նշում է, որ վերջինիս ուղեբեռի զննման արդյունքում, ճամպրուկում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 4,2 կգ ափիոն տեսակի թմրանյութ:
Ջալալը ձերբակալված է, փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ԱԱԾ Քննչական վարչությունը: