Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ցավում է, որ Լիբիայում հեղաշրջում է տեղի ունեցել և մահացել է երկրի առաջնորդ Մուամար Քադաֆին: Այս մասին նա հայտարարել է այսօր Երևանում կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Աբրահամյանի խոսքով՝ Քադաֆին իր ընկերն է եղել:
«Ես բիզնեսներ եմ կորցրել (նկատի ունի Լիբիայում), բայց այդ մարդը՝ երկիրը: Հիմա իմ ներդրումները Լիբիայում սառեցված են: Բայց 2013 թվականին դրանց ծավալները հնգապատկելու ենք»,- ասել է Արա Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Լիբիայի բռնապետ Մուամար Քադաֆին սպանվել էր անցյալ տարվա հոկտեմբերին քաղաքացիական պատերազմի ընթացքում: