Իշխանական շրջանակներում պտտվող լուրերի համաձայն` օրերս տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հանդիպումից հետո ՀՀ ապագա վարչապետացուի հարցը, կարծես, վերջնականապես հստակեցվել է, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
«Եվ չնայած այն բանին, որ և՛ Քոչարյանը, և՛ Սարգսյանը հնարավոր թեկնածուների հարցում բավական ծանրութեթև են արել, վերջում, այնուամենայնիվ, ընտրությունը կանգ է առել ՀՀ տարածքային կաոավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վրա, որն, ըստ հայտնի զույգի, ընդունելի տարբերակ է գրեթե բոլոր քաղաքական թիմերի համար: Խոսակցության ընթացքում «կողմերը» եկել են այն եզրահանգման, որ Արմեն Գևորգյանն իրենց իմացած կադրերից ւավագույնն է, ով գիտի պահել ընդունված խաղի կանոնները և որևէ ձևով չի անցել այդ կանոնների վրայից», – գրում է «ՉԻ»-ն:
Անդրադառնալով գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին, թերթը նշում է, որ չի բացառվում, թե նրան կրկին Կենտրոնական բանկ գործուղեն: Հիշեցնենք, որ, մինչ 2008 թվականին վարչապետ դառնալը, Տիգրան Սարգսյանը զբաղեցրել է ԿԲ_ի նախագահի պաշտոնը: