Այսօրվանից «Զվարթնոց» օդանավակայանից դադարեցվել են «Արմավիա» ավիաընկերության չվերթները:
«Արմավիա»ավիաընկերությունից Epress.am-ին տեղեկացրել են, որ օդանավակայանի ղեկավարությանը հավանաբար դուր չի գալիս այն փաստը, որ «Արամավիան» նոր բաժնետերեր է ունենալու, իսկ ինչ վերաբերում է նախկինում խնդրո առարկա պարտքերին,ապա ընկերությունն ամեն օր վճարում է անհրաժեշտ գումարը։
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը, իր հերթին Epress.am հետ զրույցում նշել է, որ «Արմավիայի» չվեթերները չեն կատարվում միայն ու միայն պարտքերի պատճառով:
Մեր այն դիտարկմանը, թե «Արմավիան պնդում է, որ կանոնանվոր վճարումներ է կատարում, Գևորգ Աբրահամյանն ասել է.
«Պայմանագրով նախատեսված սահմանաչափը մոտ մեկ միլիոն դոլարով գերազանցված է: Իսկ վճարումները կատարում են թերի կամ չեն կատարում»:
Նշենք, որ նախորդ անգամ «Զվարթնոցն» «Արմավիայի» չվերթները դադարեցրել էր սեպտեմբերի 20-ին: Բանակցությունների արդյունքում կողմերը պարտքերի մարման ժամանակացույց էին որոշել և չվերթները վերականգնվել էին: