Home / Հայաստան / Փաշինյանն ու Զուրաբյանը քաշքշե՞լ են միմյանց ԲՀԿ-ի պատճառով

Փաշինյանն ու Զուրաբյանը քաշքշե՞լ են միմյանց ԲՀԿ-ի պատճառով

ԲՀԿ-ի շուրջ դիրքորոշման հարցում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հակասություններն այնքան են խորացել, որ վերաճել են թշնամանքի. մասնավորապես, քաղխորհրդի վերջին նիստերից մեկի ժամանակ նրանց միջև քաշքշուկ է տեղի ունեցել: Այս մասին գրում է «168 ժամ» պարբերականը՝ հղում կատարելով Կոնգրեսին մոտ կանգնած իր աղբյուրներին:

Պարբերականը նշում է, որ Զուրաբյանն ու Փաշինյանն իրար չեն բարևում: Հակասությունները, ըստ «168 ժամի», կապված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ ունեցած տրամագծորեն հակառակ մոտեցումների հետ. Փաշինյանը պնդում է, որ ՀԱԿ-ը չպետք է ԲՀԿ-ին տարանջատի իշխանություններից, և պետք է բացառի որևէ համագործակցություն այդ կուսակցության հետ, մինչդեռ Զուրաբյանը շարունակում է չբացառել ԲՀԿ-ի հետ համագործակցության, այդ թվում՝ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի թեկնածուին սատարելու հնարավորությունը:

Թերթը նշում է, որ Փաշինյանը ՀԱԿ քաղխորհրդի անդամներին հասկացրել է, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի նախագահական ընտրություններում, ապա ինքը կառաջադրի իր թեկնածությունը: