ԱՄՆ-ում բերման են ենթարկել 80-ամյա կնոջ, ով գողացել է Բարաք Օբամայի լուսանկարով պաստառը, որտեղ նախագահը պատկերված է Հիտլերի բեղերով:
Կինը պոկել և գողացել է Օբամայի դեմ քարոզող պաստառները Քընեքտիկուտ նահանգի Հեբրոն քաղաքում, որից անմիջապես հետո կալանավորվել է գողություն կատարելու և հասարակական անդորրը խափանելու մեղադրանքով:
Մեղադրյալը խոստովանել է, որ գիտակցում էր, որ կարող է խնդիրներ ունենալ, սակայն, վերապրելով Երկրորդ համաշխարհային պատերազմի արհավիրքները, վիրավորվել է՝ տեսնելով Օբամային՝ նացիստի տեսքով:
Ավելի ուշ կնոջը ազատ են արձակել, սակայն պարտավորեցրել են ներկայանալ դատարան հաջորդ շաբաթ: Մեղավոր ճանաչելու դեպքում կնոջը սպառնում է 3-ամսյա բանտարկում: