Ռուբեն Հակոբյանը և «Ժառանգություն» կուսակցությունը ցավում են նրա համար, ինչ տեղի ունեցավ իրենց խմբակցությունում: Այս մասին Հակոբյանն ասել է ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ այսօր խմբակցության մաս կազմող «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկու ներկայացուցիչներ՝ Խաչատուր Քոքոբելյանը և Ալեքսանդր Արզումանյանը, հայտարարել են, որ այսուհետ գործելու են «Ազատ դեմոկրատների» անունից:
Հակոբյանը նշել է, որ, անկախ ամեն ինչից, խմբակցությունը կշարունակի իր գործունեությունը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Քոքոբելյանն արել է հնարավորը, որպեսզի ընդդիմադիր դաշտում պառակտում չլինի, Հակոբյանը պատասխանել է.
«Եթե այդ ցանկությունից բացի, կատարվեր նաև գործողություն, թերևս, կարելի էր համաձայնել, բայց չեմ կարծում, որ կարելի է այդպիսի խոսքեր ասել»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նաև նշել է, որ ցավում է, որ «Ալեքսանդր Արզումանյանը թե որակապես, թե քանակապես զոհ գնաց սրան, որովհետև նա նորմալ աշխատում էր»: